April 8

ՀԵՔԻԱԹՆԵՐ, ՈՐ ԵՐԵՔ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆ


Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի
սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա
էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման,
և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա
հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած
շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…
Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց
հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա
պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված
խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ
հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու
կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր
հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր
նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր
կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ
հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեց

տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և
նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:
Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց
հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը:
«Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։
– Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։
– Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:
– Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր
այստեղից:
– Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:
– Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։
– Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:
Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:
– Էս ձեռքինդ ի՞նչ է։
– Կիթառ:
-Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ
պարկապզուկ և սրինգ ենք սիրում:
– Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:
– Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից
երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:
Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:
– Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:
– Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց
կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:
Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց
ինքնաթիռի շարժիչը։ Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց
բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն
մոտեցան նրան:
– Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:
– Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:

– Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,
ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:
– Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:
– Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս
խլել:
– Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ,
կվճարեմ:
– Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:
– Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու
էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:
– Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:
– Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:
– Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:
– Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք
օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:
– Լա՛վ, վերջացրեք,- ասաց հովիվներից մեկը,- կամ հենց հիմա երեքդ էլ այստեղից կգնաք,
քանի դեռ ողջ եք, կա՛մ բոլորովին այլ երաժշտություն կլսեք:
– Ես մնալ այստեղ: Ես ասացի։
– Ես էլ եմ մնում, իմ ընկեր Կատաղի ցուլի հետ,- նրան միացավ աղջիկը: Ես էլ ասացի:
-Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել: Եվ, իհարկե, չեմ ուզում գնալ։ Դե՛,
աղջիկ, մեզ համար ինչ-որ բան նվագիր, տեսնենք քո երաժշտությունը չի՞ փոխի
տրամադրությունը:
Աղջիկը չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին…
Առաջին ավարտ
Եվ հովիվները նույն պահին թափահարեցին իրենց փայտերը և կանչեցին շներին:
– Չքվե՛ք այստեղից, չքվե՛ք: Բռնի՛ր, Հավատարի՛մ, կծի՛ր, Գա՛յլ:
– Քշե՛նք սրանց այստեղից։
Կարմրամորթ հնդկացին տեղից չշարժվեց: Միայն բարձրացրեց մարտական կացինը:
– Ես կանգնելու եմ,-ասաց նա:- Աո՛ւֆ։
Բայց օդաչուն ուրիշ բան որոշեց:

-Եղավ, հո կռիվ չե՞նք սարքելու այստեղ,-ասաց նա,- բարձրացի՛ր ինքնաթիռ, աղջի՛կ: Դու
էլ, Կատաղի ցուլ: Շարժիչը միացված է, դե՛, բոլորդ մտա՞ք, թռա՜նք:
Եվ ինքնաթիռը, հռնդացնելով շարժիչը, բարձրացավ լճից ու սարից վեր և սկսեց պտտվել
սենյակում:
– Իսկ ու՞ր ենք թռչում,-հարցրեց աղջիկը, իրեն սեղմելով կիթառը, որ քամին չքշի:
-Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:
– Ես էլ գիտեմ:
– Ես էլ իմանալ: Աուֆ:
– Ուրեմն, աուֆ, թռչում ենք դեպի այդ տուփը: Ահա, ներքևում է, և փառք Աստծո, դեռ փակ
չէ: Վայրէջք ենք կատարում։
– Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։ Բայց ինքը, կարծես թե, այնքան էլ ուրախ չէր:
Երկրորդ ավարտ
Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները սպառնալից բարձրացրին իրենց փայտերը:
-Լավ, լավ,- հոգոց հանեց աղջիկը:- Եթե ձեզ դուր չի գալիս կիթառը, ես կջարդեմ այն, միայն
թե խնդրում եմ, շներին մի կողմ տարեք, այլապես նրանք տաբատս կպատառոտեն:
– Այ, սա ուրիշ բան,- ասաց տատիկը:- Արի՛ քեզ տամ շագանակ կտամ:
– Բայց նախ ինձ մի քիչ ալյուր տվեք,-խնդրեց աղջիկը,- մենք կներկենք Կատաղի Ցուլին,
այդ դեպքում հովիվները, նրան նայելով, չեն նյարդայնանա:
– Լավ ես մտածել,- ասացին հովիվները:- Իսկ դու, կարմրամորթ անճոռնի, համաձա՞յն ես:
– Աո՛ւֆ,- պատասխանեց կարմրամորթը, և հանգիստ թույլ տվեց, որ իրեն ներկեն սպիտակ
ալյուրով:
– Իսկ ինքնաթի՞ռը,-հարցրին հովիվները:
– Իսկ ինքնաթիռը,- պատասխանեց օդաչուն,- ահա թե ինչ կանենք. կայրենք այն, խարույկ
կսարքենք և կտաքանանք:
– Դա էլ է ճիշտ, մանավանդ, որ այսպիսի ցուրտ գիշեր է:
Եվ խարույկը վերջապես խաղաղություն բերեց այս բոլոր մարդկանց: Իսկ հովիվները
նույնիսկ տարանտելլա պարեցին կրակի շուրջը իրենց սրինգների նվագակցությամբ:
Երրորդ ավարտ
Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները հարձակվեցին անկոչ հյուրերի վրա: Բայց ինչ-
որ մեկի ձայնը կանգնեցրեց նրանց:
– Վերջացրե՛ք:

– Ո՞վ է:
– Հրաշագործը: Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ: Ինչպիսի՜ պատիվ է մեզ համար, Ձերդ
ողորմածություն:
– Իմ անունը Գասպարե է, ոչ թե «Ձերդ ողորմածություն»:
– Բարև, Գասպարե,- ասաց աղջիկը:
– Բարի երեկո, աղջի՛կս, ես լսեցի քո երաժշտությունը և այն ինձ շատ դուր եկավ:
– Աո՛ւֆ,- ավելացրեց կարմրամորթ հնդկացին:
– Բարև և քեզ, Կատաղի Ցուլ, Սև Արծիվ, Որոտացող Ամպ, կամ ինչպես ես ուզում, որ
կոչենք քեզ: Ողջունում եմ քեզ, օդաչու, ձեզ էլ, հովիվներ, քեզ էլ, տատիկ: Բովված շագանակի
հոտ եմ առնում:
– Այս աղջիկն ուզում էր խլել դրանք ինձնից:
– Չէ, քեզ միայն թվացել է: Նա գողի նման չի:
– Իսկ կացինը ձեռքին այս տի՞պը,- գոռացին հովիվները,- ինչո՞ւ է եկել այստեղ:
– Իսկ դուք իրեն հարցրե՞լ եք:
– Ինչի՞ համար, առանց հարցնելու էլ երևում է, որ ուզում էր մորթել մեր ոչխարներին:
– Ես խաղաղություն ուզել,-ասաց հնդիկը:- Ես սիրել խաղաղությունը:
– Դե ի՞նչ, լսեցի՞ք,-ասաց Գասպարեն:- Խաղաղությունը բոլորին է պետք: Ե՛վ
սպիտակամորթերին, և՛ կարմրամորթերին, և՛ նրանց, ովքեր ոտքով են ման գալիս, և՛ նրանց,
ովքեր թռչում են ինքնաթիռով, և՛ պարկապզուկ նվագողներին, և՛ կիթառ նվագողներին: Մարդիկ
շատ տարբեր են և բոլորովին նման չեն իրար: Բայց մի բան կա, որը նրանց միատեսակ է
դարձնում. նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում:
Հովիվներն ամոթահար լռեցին, իսկ հետո լսեցին, թե ինչպես է տատիկն աղջկան ասում.
– Լսի՛ր, դու իսկապե՞ս սիրում ես շագանակ: Վերցրո՛ւ, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե
վաճառում: Իսկ դո՞ւք, օդաչու, չե՞ք ուզում: Իսկ Դո՞ւք, սինյոր Սիրելի Ցուլ… կներե՛ք, Ձեր անունը
լավ չլսեցի… Դուք շագանակներ չե՞ք սիրում։
– Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին

Չորրորդ ավարտը

Այսպես շարունակում էին վիճել հեքիաթի հերոսները, երբ աղջիկը վերցնելով կիթառը, չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին ու հնչեցրեց մի դյութիչ երաժշտություն․ Բոլորը լռեցին և հմայված լսում էին այդ երաժշտությունը։ Մի պահ մոռացան թե ինչի՞ համար էին վիճում, բոլորը բարիացան և սկսեցին բարի ժպիտով և բարի վերաբերմունքով վերաբերվել իրար նկատմամբ։ Այսպիսին են բոլոր մարդիկ, որ ամեն ինչ դարձնում են մի կաթիլ մեղրը և թշնամանում իրար նկատմամբ։ Այսպիսին է երաժշտությունը, որ կարողանում է բոլորի հոգին դյութել և ներդաշնակել․․․

April 4

վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. ― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ ― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։ ― Քանի՞ տարով կվերցնեք։ ― Տասը տարով։ ― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։ ― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։ Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։ Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս, այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ. չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։ Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա, չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա, կվերցնես, շատ թե քիչ»։ Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։ Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։ Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։

Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։ Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։ Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե իր խոզեինը մեռած է։ Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։ Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։ Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, – վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։ – Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։ – Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։ Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։ Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։ ― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։ ― Ինչի՞ համար եք եկել և գնում։ ― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։ ահանան տեղը կանգնում է և ասում. ― Ես էլ հենց դրա համար եմ եկել։ Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։ Կանչում են գործակատարին։ Գալիս է գործակատարը։ Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։ Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։ Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։ Դահիճները տանում են կախելու։ Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։ Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։ ― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։ Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։ Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։ Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։ Դահիճները տանում են վաճառականին կախելու։ Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։ Տղան ձայն չէ հանում։ Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։ Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։ Տղան լացակումած ասում է. ― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։ Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։ Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։ Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

April 4

Աշխատանքային տեստ

 Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։  

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  2. լեռներում,
  3. անտառներում,
  4. անապատներում,
  5. լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

     3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես հասկացա որ վագրը նույնպես խորամանկ է նա նույնիսկ թաքնվում է թփերի տակ և երկար հեդապնդում և  ես հասկացա որ պետք է սիրել կենդանիներին և ընտանի կենդանիներին։

       7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ 

Արագ-դանդաղ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

Երկար-կարճ

        8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
                  1 հինգ
                  2 երեք

         9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
                 1. խորամանկ
                 2..արագավազ

        10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:
April 2

Տեստային աշխատանք

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Խոշոր։

  • Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Աֆրիկական և հդկական։

  • Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

Խոտով և տերևներով ամեն օր 45-450 կգ կեր։

  • Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Փղերը ամեն օր ուտում են մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր, Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր, Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր։

  • Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

կնճիթերն իրար փաթաթելով

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Բարի-կամեցող

Մեծ-հսկա

Նուրբ-քնքուշ

Թակարդում-ծուղակ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Մեծ-փոքր

Դժվար-հեշտ

Ծանր-թեթև

Շոգ-ցուրտ

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

մեծ—փիղ

լավ— ընկեր

վախկոտ— ձագ

երկար—կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—բակ

                             Ողջունել—մայրիկին

                             Վերցնել—համակարգիչը

                            Ներս քաշել—կնճիթը

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Փիղ կենդանին սնվում  է տերևներով և խոտով։

April 1

Տեքստային աշխատանք

Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները,  բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի  տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

 Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

  • Որտե՞ղ էր ապրում շունը։
  • ագարակում։
  • Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։
  • Որ չմոտենան ջրհորին։
  • Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։
  • շողքը։
  • Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։
  • Նա հասկացավ որ ոչ մի ուրիշ շուն չկար բացի նրանից։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։
  2. Բարձրացավ, գնալ, մտածում էր, զգուշացրել էր։
  3. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—անծանոթին

Չլսել—մեծերին

Թռչել—հեռու

Սովորել—սահել

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Փոքրիկ—շնիկ

Խորը—ջրհոր

Սիրելի—մայրիկ

Մեծ—ագարակ

  • Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

մտածում էր-խորհել

թաքուն-գաղտնի

անթարթ-ուշադիր

բարկացավ-զայրացավ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

հեռու-մոտիկ

Փոքրիկ-մեծ

բարձրացավ-իջավ

առաջ-հետ

March 20

«Կյանքը երգի, երկնքի պես…»

Կյանքը երգի, երկնքի պես հեքիաթային մի աշխարհ է, այն մեզ շնորհվում է Աստծու կողմից։

Կյանքը տրվում է մի անգամ և այն պետք է վայելենք առանց ետ նայելու։

Կյանքը երկնքի պես անհուն է, որն արտահայտում են երգի, երաժշտության, ստեղծագործությունների միջոցով։

Կուզեի, ինչպես հեքիաթներում՝ միշտ բարին հաղթում է չարին

Այդպես էլ լիներ իրական կյանքում

Բայց ցավոք, որ այդպես չէ ․․․։

Ե․ Չարենց «Կյանքը երգի, երկնքի պես…»

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

March 18

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

մրմունջ-շշնջոց անուրջ-երազ, տեսիլք

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։

<<Բնություն>>

Ես ընտրեցի <<Բնություն>> վերագիրը, քանի որ բանաստեղծության մեջ նկարագրում է հայրենիքն ու բնությունը։

  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածի՛ր նախադասությունների մեջ։

Ձյունապատ-ձյուն-պատ

Բակը շրջապատված էր ձյունապատ պարիսպով։

Ձյունոտ-ձյուն-ոտ

Բնությունը շրջապատված էր ձյունոտ սարերով։

Իրիկնամուտ-իրիկուն-մուտ

Ես սիրում եմ դիտել իրիկնամուտի տեսարանը։

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։

Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։

մրմունջը լճի

թափանցիկ հեռուն

սուրբ անուրջի

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

 կարոտ իրիկնամուտին։

Գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր

Թափանցիկ, սուրբ, հին  աստղայի՜ն, անհո՜ւն, կարոտի – Մակդիրներ են, որոնք պատասխանում են ինչպիսի՞ հարցին

Ինչպիսի՞ հեռուն-թափանցիկ հեռուն

Ինչպիսի՞ անուրջ- սուրբ անուրջ

ԻՆչպիսի՞ կորուստ- հին, աստղայի՜ն, անհու՜ն կորուստ

Ինչպիսի՞ իրիկնամուտ – կարոտի իրիկնամուտ

  • բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։

Մակդիրներ գեղարվեստական խոսքի մեջ ամենատարածված արտահայտա միջոցներից է, որն առանձնահատուկ ձևով բնորոշում է առարկան, երևույթը, գործողությունը։ Մակդիրը հատկանիշ արտահայտող բառ է։ Մակդիրը գեղարվեստական պատկեր ստեղծելու գլխավոր միջոցներից է։ Մակդիրները պատասխանում են ինչպիսի՞ , որպիսի՞ հարցերին։

  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Բանաստեղծությունը իմ պատկերացումով գունավորված է աշնանային, հեքիաթային, բազմերանգ, պատկերավոր, ներդաշնակ, գույներով և այլն ․․․։

Այդպես եմ պատկերացնում, քանի որ այն նման է մեր մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի <<Բնօրրան>> կտավներին, որը ներկայացնում է մի գողտրիկ անկյուն մեր բնաշխարհից։

March 11

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

Սազ-երաժշտական գործիք

Լարն-առաձգական թել, որը տատանվելով ձայն է հանում։ Ջութակի՝ դաշնամուրի լար

Վառման-վառ, ջերմ

Հեզաճկուն-հեզ և ճկուն

Վիշապաձայն-վիշապի ձայն

Վսեմ-վեհ, ազնիվ

Ողբաձայն-ողբի ձայն

Երկաթագիր- ձեռագիր

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
  • Երկաթագիր-ձեռագիր,
  • Հեզաճկուն-հեզ և ճկուն,
  • Հազարամյա-հազար տարվա,
  • Արևահամ-ջերմությամբ,
  • Լուսե- լուսավոր, գեղեցիկ
  • Ողբաձայն-տխրությամբ,
  • Արյունաքամ-արյունը քամված, շատ արյուն կորցրած
  • Լացակումած-արցունքոտ,
  • Վիշապաձայն-վիշապի ձայն ունեցող,
  • Լուսապսակ-լույսի նման
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
  • Երկաթագիր  — ձեռագիր
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
  • Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
    Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
  • Ընտրեցի այս քառատողը ,որոհետև համաձայն եմ Եղիշե Չարենցի հետ:
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
  • Երկինքը մուգ
  • Երկինքը մգացել էր անձրևից առաջ:
  • Արևն ամռան
  • Ամռան արևը լուսավոր է ճառագում։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
  • Բույր-հոտ
  • Ջինջ –մաքուր, զուլալ
  • Ողբաձայն-ողբի ձայն
  • Ճերմակ-սպիտակ
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

Դուրս գրի՛ր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։