Մի անգամ գարուն բերող ծիծեռնակը որոշեց, որ չի կարող գարունը բերել, քանի որ նա վիրավորվել էր, նրա թևի փետուրները պոկվել էին։ Իսկ երեխաները տխրել էին, որովհետև շատ էին սպասում գարնանը։ Ծիծեռնակն էլ տխրեց, քանի որ նա շատ էր սիրում երեխաների ժպիտները։ Թռչունները տեսան, որ գարունը ուշանում է, նրանք գնացին տեսնեն, թե ինչ է եղել գարուն բերող ծիծեռնակին։ Նրանք տեսան, որ ծիծեռնակի փետուրները պոկված են և որոշեցին, որ ամեն մեկն իր փետուրներից մեկը  տա ծիծեռնակին։ Ծիծեռնակը շատ ուրախացավ և բոլորի համար բերեցարևոտ ու շատ սիրուն գարուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *