Չորրորդ դասարանի ելքի ստուգատես

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • Կարողանում են
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • Կարողանում եմ
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • Կարողանում եմ
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • Կարողանում եմ
  • իր անհատական բլոգը սպասարկել
  • Կարողանում եմ

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհում այդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրված է

«Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թեոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակվեմ: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշեին իրենց պոչերից: Նրանք բոլոր աղվեսներին հավաքեցին և սկսվեց նրանց գլխինքարոզը կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդը` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանիցից օգուտ չունենայիր»:

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռք բերումները»
  • 1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Տեղադրի՛ր լուսանկարներ։
  • Իմ սիրելի վայրը կրթահամալիրում դա տեխնոլոգիա սրահը է։
  • 2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։
  • Կարդում ենք թումանյան
  • 3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։
  • Կարդացել եմ Կոնրադը։
  • Հղում
  • 4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։
  • Կարդում եմ Մանկական Աստվածաշունչ
  • 5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
  • Վտակը, Գարնան անուշաղմուկով, Առակը, ինչքան աշխարհը սիրես, Հայրենիքում, Հիշողություն։
  • Իմ սիրելի բանաստեղծությունը՝ Այս ձեռքերը
  • 6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։
  • Հղում
  • 7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր
  • պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։
  • Հղում
  • 8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
  • Ես ընտրել եմ կինոֆոտո որովհետև մենք այտեղ անում ենք շատ գեղեցիկ նկարներ։
  • 9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
  • ինձ թվում է որ նոր նախագիծ կանեմ։
  • 10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։
  • իմ այս տարվա ձեռք բերումը դա իմ գիտելիքն է։ 11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
  • Հղում
  • 13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․
  • Քո կարծիքով քա ամենասիրելի առարկան որն է։
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/

Ստեղծագործական աշխատանք

  • Հորինի՛ր պատմություն.
    • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
    • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր: Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում: Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:
    Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
    Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ամաչկոտ նապաստակը։

Կար մի նապաստակ շատ ամաչկոտ նա միշտ ամաչկոտ էր նույնիսկ տանը նա այնքան ամաչկոտ էր որ չեր ուզում նույնիսկ մի բառ ասել։ Նա առավոտյան արթնանում է և գնում է ման գալու նրան մի գեղեցիկ կապուտաչյա նապաստակ եկավ հարց տվեց քո անունը ինչ է նա ամաչելով ասեց Ամաչկոտ նապաստակ ամաչկոտ հետաքրքիր անուն է տեսնես քո նման անուն կա նրանք սկսեցին ծիծաղել նրանք խաղացին և զվարճալի ժամանակ անցկացրին և դրանից հետո նապաստակը իմացավ որ ամաչել պետք չի նույնիսկ տանը։

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

Լրացրո՛ւ հարցաթերթը․ Ես կարողանում եմ․

1․ Ես ունեմ անհատական համակարգիչ։

Այո

2․ Իմ համակարգիչը լիցքավորում եմ ինքնուրույն։

Այո

3․ Կարողանում եմ աշխատել Word ծրագրով։

Այո

4․ Կարողանում եմ աշխատել Paint ծրագրով։

Այո

5․ Կարողանում եմ աշխատել P. Point ծրագրով։

Այո

6. Կարողանում եմ հեռախոսով ձայնագրել։

Այո

7․ Կարողանում եմ լուսանկարել։

Այո

8. Կարողանում եմ տեսանյութ պատրաստել:

Այո

9․ Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է՝

fred-hakobyan@mskh.am

9․ Կարողանում եմ նամակներ կարդալ և գրել։

Այո

10․ Կարողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել։

Այո

11․Իմ բլոգի հասցեն է՝

fredhakobyan.edublogs.org

12․ Իմ բլոգն ունի — բաժին: Թվարկեմ:

Այո

  • Տեսանյութի միջոցով ներկայացրու քո բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2-3 հրապարակում, որոնք քո կարծիքով քո բլոգի լավագույն հրապարակումներն են:
  • Տեսանյութի միջոցով ներկայացրու քոընկերներից մեկի բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2 հրապարակում, որոնք քո կարծիքով ընկերոջդ բլոգի լավագույն հրապարակումներն են:

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք

Ամպիկները

Լուսաբացին ամեն օրվա պես մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, ե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Լուսաբացին ամեն օրվա պես մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, ե ով ուր պիտի գնա։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր- Մրգատու ծառերը այս տարի շատ բերք տվեցին

Շոգ օրեր-Շոգ օրերը ամռանը ավելի շատ է լինում քան գարնանը

Ճերմակաթև ամպիկ- Ճերմակաթև ամպիկը կորցրել էր իր ճանապարհը

Բրդոտ արջ- Բրդոտ արջը ամբողջ ձմեռ խորը քուն է մտնում

Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

Բրդոտ-գրում ենք՝ Բրդոտ, լսում ենք բրթոտ

Շոգ-գրում ենք՝ շոգ լսում ենք շոք

Ուղտ-գրում ենք՝ ուղտ լսում ենք ուխտ

Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

Օր-օրեր

Այգի-այգիներ

Բանջարանոց-բանջարանոցներ

Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց, ճերմակաթև, ջրհոր, մրգատու։

ճերմակաթև ճերմակ և թև

Լուսաբաց լույս և բաց

Ջրհոր ջուր և հոր

մրգատու միրգ և տալ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կարապների երամը ցուրտ վայրերից չվում էր դեպի տաք երկրներ։ Թռչում էին կարապները գիշեր ու զօր առանց դադար առնու թռչում էին նրանք կապույտ ծովերի վրայով։ Լուսնյակ գիշեր էր․ ներքևում հազիվհազ նշմարվում էր ծովերի արծաթազօծ գոտին։ Բոլոր կարապներն էլ շատ հոգնել էին, բայց շարունակում էին ճախրել։ Առջյից թռչում էին տարեց և ուժեղ կարապները, իսկ երամի վերջում ՝ թույլերը։

Նշի՛ր տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Ոսկեզօծ արևի տաք շողերն ընկել էին լեռների բարձր կատարներին։

Ոսկեզօծը

Դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ։

Փոքրիկ տղան մի փշոտ վարդ տեսավ։ Մոտեցավ, որ պոկի, բայց սուր փշերը ծակեցին նրա նուրբ մատերը։

ԳոյականԱծականԲայ
տղա   Փոքրիկտեսավ 
 վարդ փշոտ ծակեց

Տրված արմատները և ածանցները միացնելով հինգ բառ կազմի՛ր։ Գրի՛ր այդ բառերը։

Մայր-ուկ

Սև-ուհի

Սուրբ-ենի

Բախտ-ություն

Թագ-ավոր

մայրենի, սևուկ, սրբություն, բախտավոր, թագուհի

Անվանի՛ր մեկ բառով։ակնաբուժ

Աչքի բժիշկ-ակնաբուժ

Զրուցել սիրող-զրուցասեր

Ընկույզի ծառ- ընկուզենի

Կապույտ աչքեր ունեցող-կապուտաչյա

Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ և գրի՛ր։

Բարի-սիրտ

Փայտե-դղյակ

Սառը-պաղպաղակ

Դանդաղ-ընթացք

Երկու-ընկեր

Նշի՛ր՝ ո՛ր նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մեր գյուղն ընկած է բարձր լեռների միջև։

Իր քնքուշ աչիկներն է բացում կապույտ ձնծաղիկը։

Երբ հորդ անձրև է գալիս, վարարում է ձորով անցնող գետակը։

Այդ որ լսեց, արյունը գլխին խփեց։

Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում։

Ապրիլ, արևածագ, բարդի, տղամարդ, գորտ, բարձր, պատշար, խաղող, տոնածառ, մորեղբայր։

Պարզ բառերԲարդ բառեր
 Ապրիլ գորտ Տոնածառ տղամարդ
 խաղող բարդիարևածագ  պատշար
 Բարձր մորեղբայր

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ուրախ-զվարթ

գաղտնի-թաքուն

ունևոր-հարուստ

հզոր-ուժեղ

զեփյուռ-զով

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Առավոտ-գիշեր

Վերջ-սկիզբ

Փոքր-մեծ

Լայն-բարակ

Երկար-կարճ

Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր մի տղա մոտեցավ այդ ծառին և մի բան ցանկացավ որ նա հաջողակ լինի և միշտ խելացի լինի անցավ մի երկու օր տղան գնում է դպրոց և առաջին օրը նա շատ հաջողությունները է ունեցել իհարկե շատ լավ գերազանցիկ է եղել։

Ավարտի՛ր նախադասությունները։

Ուռենին աչքերը բացեց և փակեց

Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ չլսեցին

Հեղինակի անունը գրի՛ր համապատասխան ստեղծագործության կողքին։

Հովհաննես Թումանյան

Շառլ Պերրո

Ալեքսանդր Պուշկին

Աթաբեկ Խնկոյան

<<Մկների ժողովը>> Աթաբեկ Խնկոյան

<<Անբան Հուռին>> Հովհաննես Թումանյան

<<Կարմիր գլխարկը>> Շառլ Պերրող

<<Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին>> Ալեքսանդր պուշկին

Գտի՛ր առած-ասացվածքների վերջաբանը և կարդա՛ ճիշտ տարբերակները։

Մինչև գարուն չգա,

Գյուղ կանգնի,

Թոկի երկարն է լավ,

Սարը սարին չի հանդիպի,

խոսքի՝ կարճը։

ծառը չի ծաղկի։

մարդը մարդուն կհանդիպի։

գերան կկոտրի։

Գյուղ կանգնի գերան կկոտրի

Մինչև գարուն չգա ծառը չի ծաղկի

Թոկի երկարն է լավ խոսքի՝ կարճ

Սարը սարին չի հանդիպի մարդը մարդուն կհանդիպի

Առած-ասացվածքներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։

Մինչև գարուն չգա ծառը չի ծաղկի

Լինում է մի ծառը այդ ծառի անունը կի կի էր նա շատ տխուր էր միշտ որովհետև նրա արմատները չէին աճում դրա համար էլ նա գեղեցիկ չեր բայց գալիս է մի նապաստակ և ասում քո անունը ինչ է – կի կի, – ասաց ծառը բա ինչի դու գեղեցիկ չես այդքան ինչքան մնացած ծառերը որովհետև իմ արմատները չեն աճում դրա համար էլ գեղեցիկ չեմ հիշի այս ասացվածքը մինչև գարուն չգա ծառը չի ծաղկի և ամեն օր ծառը սպասում էր գարնան և վերջապես գարունը եկավ և ծառը ծաղկեց և գեղեցիկ դարցավ ինչպես մնացած ծառերը։

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արևին ու  ոստայնով կծածկենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այդապես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում  են հյուսում իրենց ցանցը։

Պատասխանի՛ր հարցերին։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։

Որովհետև շատ լույս կա աշխարհում

Ինչո՞ւ բարկացավ արևը։

Որովհետև աշխարհը մթացավ և մարդիկ առանց լույս մնացին

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել) ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։

գոյականբայածական
 Սարդերը հավաքվեցին վառված
 Արև հյուսեցին կապույտ
 ոստայն վճիռ կայացրեցին 

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել-մտածել

Ահռելի-մեծ

Հրճվել-զվարճանալ

Զայրանալ-բարկանալ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Խորհել-դատարկաբանել

Ահռելի-փոքր

հրճվել-տղրել

զայրանալ-հանտարտվել

Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։

Գլուխ բերել-ավարտին հասցնել

Ես կարդացի գիրքը և հասցրեցի իր ավարտին

Գլխի ընկնել-հասկանալ

ես հասկացա որ պետք է դասը հասկանալով սովորել

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Լույս-լույսեր

Ցանց-ծանցեր

Ճանկ-ճանկեր

Ժամանակ-ճամանակներ

Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Եղնիկները

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։

Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերն ականջների մեջ, ոռնում էր, քաշքշում նրանց, ձյան շերտով ծածկում սառած մեջքերը։ Չարախինդ քամին էլ ավելի էր մոտեցնում գայլերի սարսափազդու ոռնոցը։ Ու այսպես ամբողջ գիշեր եղնիկները միմյանց գգված սպասում էին, թե երբ պիտի բացվի արևոտ առավոտը և իր հետ անհետացնի չարախինդ քամին և գայլերի սարսափազդու ոռնոցը։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր բառով է բնութագրվում քամին։ Դուրս գրիր և բաժանիր բաղադրիչների։
  2. սանձարձակ-սանձ-արձակ
  3. սառնաշունչ-սառ-շունչ
  4. Չարախինդ-չար-խինդ
  5. Տեքստից դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ:
  6. գոյական- Եղնիկ և ծառ
  7. ածական-մութ և չարխինդ
  8. բայ- մոտենալ և պառկել
  9. Տեքստում ընդգծի՛ր հոդակապով երկուական բառ։
  10. սառնաշունչ և չարախինդ
  11. Դո՛ւրս գրիր բացականչական նախադասությունը։
  12. Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։
  13. Երեքից-չորս նախադասությամբ պատմության ավարտը հորինի՛ր։
  14. Ու այսպես ամբողջ գիշեր եղնիկները միմյանց գգված սպասում էին, թե երբ պիտի բացվի արևոտ առավոտը և իր հետ անհետացնի չարախինդ քամին և գայլերի սարսափազդու ոռնոցը։

Երկրորդ մակարդակ

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում։

2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

4.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

պատմողական- Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Հարցական- Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

6. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:

Ես կարաջարկեմ մութին թաքնվել ծառերի տակ։

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր  ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

Մութ  նկուղ

լուսավոր լուսին

գեղեցիկ դպրոց

քաջ մարդ

  • Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքուն

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-միտք

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:
  • Թաքուն-գաղտնի
  • անմիջապես-միանգամից
  • ստվեր-շուք
  • նկուղ-թաքստոց
  • Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հականիշները:
  • մութ-լույս
  • բարձրացավ-ցածրացավ
  • փոքրիկ-մեծ
  • հաճելի-տհաճ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները,  բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի  տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

 Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

  • Որտե՞ղ էր ապրում շունը։
  • ագարակում
  • Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։
  • որ չմոտենան ջրհորին
  • Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։
  • շողքը
  • Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։
  • որ իրենց ագարակում ոչ մի անծանոթ շնիկ չկա

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։
  2. գցել, մոտենալ, թռչել, կրկնել
  3. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—շողքը

Չլսել—մայրիկին

Թռչել—ջրհորը

Սովորել—մտածել

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

փոքրիկ—շնիկ

խորհը—ջրհոր

գեղեցիկ—մայրիկ

մեծ—ագարակ

  • Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
  • մտածում էր-խորհել
  • թաքուն-գաղտնի
  • անթարթ-ուշադիր
  • բարկացավզայրացավ
  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
  • Հեռու-մոտիկ
  • փոքրիկ-մեծ
  • բարձրացավ-ցածրացավ
  • առաջ-հետ

Երրորդ մակարդակ

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից, այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբող, թռչել, երբեք, կդարձնե՞ն
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/տխուր-ուրախ

բ/սիրունիկ-տգեղ

գ/փոքրիկ-մեծ

դ/սովորական-անսովոր

  • Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

փոխաբերական իմաստով

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-ավտովթոր
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնորեն
դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

քաղաքներ, երեխաներ, աստղեր, փողոցներ
Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

նա կարողանում էր – երրորդ դեմք

հայրիկը բարկացել էր – երրորդ դեմք

դու հայրիկ ունես – երկրորդ դեմք

ես մենակ եմ – առաջին դեմք

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, բարձր ձայն կհանի:

դ/դատարկ տակառը:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
  • արևածաղիկը
                              
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Մանչուկին տանը բոլորը սիրում են և երես տալիս։
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քնն ենք, – ասած մայրիկը
  • Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ հաստլիկ ինքնավստհա մարդուկ էր, որը կարողանում էր թռչել։
  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ես չէի ուզի լինել Մանչուկի նման որովհետև նա ընկերասեր չեր։
  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    նա ուզում էր շունիկ ունենար։

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզեի, որ մանչուկը հասներ իր ուզածին և շունիկ ունենար։

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փաղչում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արևին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փտած, երբ, փաղչում, արևին
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
  • պարել
  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս-մմութ   

բ/թաց-չոր      

գ/ջահել-ծեր
դ/կենդանի-անկենդան

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
  • Անտառում շատ վայրի կենդանիներ կան
  • Փոխաբերական իմաստով – երազկոտ անտառը աշնանը հիշել էր գարնանային օրերը։
  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը

    Ծառերը ընկում են փտում ընկածի տեղը նորն է աճում։
  • Արջերը պար են խաղում սուլում չոբոնի պես։
  • գայլերը ոռնում են դունչը լուսնյակին մեկնած։
  • վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում:

  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

երկյուղ-երկյուղել

երկար-երկարել

որս-որսալ

հարված-հարվածել

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
  • Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
    ընկնում, սուլում
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
  • թիթեռ
                                     
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Թավուտ անտառներ
  • Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում: 
    Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
    • Անտառային գազաններ
  • Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
    Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
    Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
    Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 


  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
  2. Արջը գիտե վարազի ժանիքի թափը
  1. Նկարագրի՛ր վարազներին:
    վայրի, համարձակ, սուր ժանիկներով, սիրում է ուտել փտած կաղիներ։
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
  3. Որ արջը վախենում է վարազից։

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    մարդուց, բարձրացավ, երբեմնի, առաջին
  • Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

գյուղատնտեսական
3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

ոռոգել -ողողել

տխուր-տրտում

մաքրված-զուլալ

պտուղներ-մևգեղեն

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ – ավտոտնակ

բ/դաչա- ամառանոց

գ/մայկա-վերնաշապիկ

դ/սումկա-պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

պարզ-ջուր,

Բարդ-մաքրված

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

գոյական – աչք և ականջ

ածական խորհրդավոր և վարարակի

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

ենթակա – հետքեր

ստորոգյալ – երևում

9. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերնե

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

Վերմակի չափ հողակտորին ապավինած, ապրել է նա գարնանից մինչև աշուն և ժայռի տակ մի ավազան է փորել, որտեղ լցվել է ջուրը, այն առաջացել է գարնան ձնահալից, առաստաղից կաթելով։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. մի քանի ցցեր

բ. մի կտոր բահ
գ. օջախում մնացած մոխիր
դ. ածուխ

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Շնիկի մենակությունը

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսոր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

    Այսօր, կախված, բեղեր, անգամ
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ-շոգ            

բ/սոված-կուշտ              

գ/ուրախանալ – տխրել  
դ/տաքանալ – սարչել   

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Այսոր շատ ցուրտ եղանակ էր։
  • աշնանը ցուրտը պար էր բռնել տերևների հետ
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
  • գլուղ և վերև
  • գլուխգործոց
  • վերելք

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:

    մեծ մեծ խոսել
    • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
      ա/ սուր – պարզ
      բ/ սառցակտոր – բարդ
      գ/ արևադարձում – ածանցավոր
      դ/ երկիր – պարզ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • ինչ շոգ էր։
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի կկոտրի
    բ/Անունը կա ամանում չկա
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      քամի
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
    վախենում էին որ ուրիշները կկարդան իրենց մտքերը
  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    հրաշալին այն է որ միշտ կուշտ ես ու տարբեր բաներ ես մտածում։
  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
  • . «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…»,
  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    այո որովհետև շատ ծիծաղելի էր
  2. Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:

    Արևադարձում որովհետև այնտեղ միշտ տաք է։

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կհաղթվի, երբ, ամպոտ ,բարձր
  2. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
    ա/կարճ-երկար  

բ/թույլ-ուժեղ    

գ/մոտ-հեռու
դ/ցածր-բարձր              

  • Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի

բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երզ տեսնում։

գ/Մեծին հարգիր,  որ մեծանաս

դ/Լավ բան ասա,  որ լավ բան լսես
որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

    Ստամեռնուկ բառը նշանակում է ստից մահացած։
  • Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի  թվով գործածված չորս բառ:
  • եղնիկներ, եղջերուներ, ժայռեր, գնացողներ։
  • Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե  որը ի՞նչ խոսքի մաս է:
  • գելերը – գոյական
  • սրատես-ածական
  • երկու-թվական
  • անցել է – բայ
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
    ա/Ավոյի
    բ/խոսքն
    գ/ոհմակի
    դ/գիլի
  • Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա.
    ա/հինգ
    բ/չորս
    գ/վեց
    դ/յոթ
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տաիս է մարդուն:
                                      մեղուն
  1. Նախադասություններն ըստ բնույթի լինում են.
    ա/երկու տեսակ
    բ/հինգ տեսակ
    գ/երեք տեսակ
    դ/չորս տեսակ
  2. Ինչո՞ւ  են գայլերը ոհմակ կազմում:
  3. Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում։
  1. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):

    Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։
  2. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:
    Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցելէ, քանի գել է եղել մեջը։
  1. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար: Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։
  2. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:
  3. Նրանք սիրում են մաքրություն ունեն իրենց լեզուն ոռնոցն է որով միմյանց փողանցում են տեղեկություններ ծեր գայլերը երբ որ վտանգ են ըզգում լուռ հեռանում են ոհմակից ձագերը մի երկու երեք ամիս ապրելուց լքում են որջը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *