May 2

Գունավոր ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ

April 25

Բնագիտական հարցեր

1․ Ինչ է ուսումնասիրում բնագիտությունը։

Բնագիտությունը ուսումնասիրում է մայցամաքներ բնություներ և մոլորակներ և Երկրի կառուցվացքի և բնության տարբեր երևվույթների մասին։

2․ Ինչ է առանձնահատկություններ ունեն կենդանի օրգանիզմները։

Կենդանի օրգանիզմները ունեն վերարտադրվելու հատկություն, որը կոչվում է բազմացում։

3․ Ինչ վիճակներով է հանդես գալիս ջուրը բնության մեջ։

Երեք վիճակով հեղուկ, գազային, պինդ։

4․ Ինչ են կենդանի և անկենդան մարմիները։

Անկենդան նյութերն էն՝ հողը, ջուրը, օդը և այլն։ Իսկ կենդանի օրգանիզմները բույսերը, կենդանիները և այլն։

5․ Ինչու պինգվինը և բևեռային արջը երբեկ չեն հանդիպում։

Քանի՞ որ բևեռային արջը ապրում է միայն հարավում իսկ պինգվիները Անտարկտիդայում։

6․ Որ մայրցամաքում են գտնվում պարկավոր կենդանիները։

Պարկավոր կենդանիները հիմնականում ապրում են Ավստրալիայում

7․ Ռուսաստանում ապրող ագռավը կհասկանա Հայաստանում ապրող ագռավին։Կենդանիները լեզու չունեն

8․ Որ մայրցամաքում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը և որն է այն։

Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստն է, այն գտնվում է Եվրասիայում։

9․ Ինչու է սկյուռիկը 1 տարում ավելի շատ ծառ տնկում քան մարդիկ։

Որովհետև սյուռիկը ավելի արագաշարժ է։

10․ Ինչու է կայծակից հետո ուժեղ ամպրոպ լինում։

Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։

11․ Որոնք են հանգած քնած և գործող հրաբուխները։

  • գործող հրաբուխ (մշտական կամ պարբերական ակտիվության),
  • հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 միլիոն տարվա ընթացքում)։

12․ Ինչ տարբերություն գիտեք լեռնային և հարթավայրային գետերի միչև։

1․ Լեռնային գետեր, ուղղաբերձ ափերով և քարքարոտ հունով գետեր, որոնք հոսում են լեռներով, նեղ, խորը հովիտներով։

Լեռնային գետերին բնորոշ են մեծ թեքությունը, հոսքի արագությունը, աննշան խորությունները, հաճախակի սահանքները և ջրվեժները։ Լեռնային գետերի թեքությունը վերևում կազմում է 60-80 մ/կմ, ներքևում` 5-10 մ/կմ։ Հոսքի արագությունը 1-4,5 մ/վ և ավելի։

Լեռնային գետերը ունենում են մեծ ջրաէներգետիկ պոտենցիալ, չոր պայմաններում հաճախ օգտագործում են ոռոգման համար։

2․ Հարթավայրային գետերը գտնվում են հարթ վայրերում և ավելի խորն են և հոսքը ավելի դանդաղ է։

13․ Որ մայրցամաքում կա ընդամենը մեկ գետ և մեկ լիճ։

Անտարկտիդայում։

Գետ-Օնիքս

Լիճ-Վանդա

14․ Ծիածանը երփ է առաջանում և ինչպես։

Ուժեղ անձրև է գալիս արև է լինում և ծիածանը դուրս է գալիս։

April 18

Համաշխարհային օվկիանոս

Ջրոլորտի ընդհանուր զանգվածը 1.400.000.000.000.000.000 տոննա է կամ 1.4×1021 կգ, որը կազմում է Երկրի ընդհանուր զանգվածի 0,023 տոկոսը։ Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածը աղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։ Համաշխարհային օվկիանոսը 361 միլիոն կմ2 մակերևույթ ունի[7], ծավալը կազմում է մոտ 1,3 մլդ կմ3, միջին խորությունը՝ 3790 մ, առավելագույն խորությունը՝ 10923 մ[7] Համաշխարհային ծովային ջրերի գրեթե կեսը 3000 մ խորություն ունեն[1]։ Օվկիանոսները, որոնց խորությունը 200 մ էլ քիչ է կազմում, ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 66%[8]։ Սրանց մեջ չեն մտնում այն ծովերը, որոնք կապված են Համաշխարհային օվկիանոսի հետ, ինչպիսին է օրինակ Կասպից ծովը։

Ջրի կապտավուն գույնը մի քանի բաղկացուցիչ նյութերի արդյունք է։ Հիմնական բաղկացուցիչներն են լուծված օրգանական նյութերը և քլորոֆիլը[9]։

Նավաստիները և այլ ծովագնացներ զեկուցել են, որ օվկիանոսը հաճախ տեսանելի լուսարձակում է, որը գիշերը մղոններով տարածվում է։ 2005 թ գիտնականներն առաջին անգամ հայտարարեցին, որ նրանք ունեն այս լուսարձակման վկայությունը՝ մի լուսանկար[10]։ Այն հավանաբար առաջանում է կենսալուսարձակումից[11][12][13]։

April 9

Անտարկտիդա մայրցամաք

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:


Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:

March 14

Հարավային Ամերիկա



No one
No one
No one
No one
No one
  1. Աշխարհագրական դիրք։Հարավային Ամերիկա մայրցամաքը գտնվում է  արևմտյան կիսագնդում ։ Այն մեկուսացված է այլ մայրցամաքներից։ Նրա տարածք 18մլն. կիլոմետր քառակուսի է։Նրա ափերը ողողում են արևմուտքում ՝ Խաղաղ իսկ արևելքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը ։ Այս մայրցամաքի ափերը քիչ են կտրատված այդ տեսակետից այն նման է Աֆրիկային։ Արևմուտքը եզրավորում է Անդիան լեռները այստեղ  էլ գտնվում է մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Անկոնկագուան ( 6960մ.)։ Ամենացածր կետը Վալդես թերակղզում  -40մ.։Մայրցամաքում  կամ գործող հրաբուխներ ՝ Կոտեպախին և Ռուիսը։Խաղաղ  օվկիանոսի ափին նեղ շերտով ձգվում է աշխարհի ամենաչոր  ՝ Ատակամա անապատը ։
  2. Կլիման։Այս մայրցամաքի կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի Ատլանտյան օվկիանոսը։ Հարավային Ամերիկյան ամենախոնավ մայրցամաքն է և երկրորդ տաք մայրցամաքը Աֆրիկայից հետո։Կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն Բրազիլական և Գվիանական տաք հոսանքները։ Հարավային Ամերիկայի կլիմայական գոտիներն են  հասարակածային, մեր հասարակածային ,արևադարձային ,մեր արևադարձային և բարեխառն։

3.Ներքին ջրեր։Անդեր համարվում են Հարավային Ամերիկայի գլխավոր ջրբաժանը։Գետերի հիմնական  մասը  պատկանում է Ատլանտյան օվկիանոսին իսկ Խաղաղ օվկիանոսին մի քանի կարճ գետեր ։ Հարավային Ամերիկյանում է գտնվում աշխարհի ամենաջրառատ գետը ՝ Ամազոնը շուրջ 7 մլն. քառակուսի ջրհավաք ավազանով։Ամազոնը նավարկելի է հունի  գրեթե ամբողջ երկայնքով, այդ  պատճառով էլ դրա  տրանսպորտային նշանակությունը շատ մեծ է։Հարավային Ամերիկայի երկրորդ խոշոր գետը Պարանան է իր Ուրուգվայ  և Պարագվայ վտակներով։Պարանա գետի վրա գտնվում է Իգուասուն ջրվեժը։Խոշոր գետերից է նաև Օրինոկոն գետը որի Չուրուն վտակի վրա  գտնվում է աշխարհի ամենաբարձր ՝Անխել ջրվեժը 1045 մ բարձրությամբ։ Հարավային  Ամերիկայում լճեր քիչ կան , սակայն այստեղ  է գտնվում ամենաբրձրադիր լիճը՝Տետիկական 3816 մ բարձրության վրա։Այստեղ են գտնվում նաև Կոկո և Մարակայբո լճերը։

4. Բնական զոնաներ։

No one
No one
No one
No one
No one
No one

Հասարակածային խոնավ անտառներին տեղացիները անվանում են սելվաս։Այս  զոնայում  անտառը շարահարկերով է։Աճում են 40000ավելի բուսատեսակ ։ Հանդիպում է հսկա սեյբան ,բրազիլական հևհեյան,հսկա ֆիկուսը,տարբեր արմավենիներ,շոկոլադի ծառը,կաուչուկատու հևհեյա, սեխածառը և այլն։ Անտառում կիսախավար է և չափազանց դժվարանցանելի։ Սելվասի կենդանական աշխարհը նույնպես հարուստ է ։ Հանդիպում  են  գիշատիչ կատվառյեւծներ,կռնչակապիկներ , դանդաղաշարժ համրուկներ և այլն։ Ամազոնի ջրերում ապրում է աշխարհի ամենամեծ օձը՝ անակոնդան ,հարավամերիկյան կոկորդիլոսը ,պիրանյա ձկները։Թռչունների շատ են բազմերանգ թութակները ,չղջիկները,կոլիբրիները (աշխարհի ամենափոքր թռչունները)։ Հասարակածային խոնավ անտառներից հյուսիս֊հարավ տարածվում է սավանաները որոնք  հյուսիսում կոչվում են  լյանոս  իսկ  հարավում  կամպոս։ Սավանաներից հարավ տարածվում են տափաստանները  ՝ պամպաները։Ավելի  հարավ  տարածվում են  անապատները և  կիսաանապատները։Իսկ Անդերում ձևավորվում են վերընթաց գոտիականությունը  ։ Այստեղ 4000մ բարձրության վրա  տարածվում  են  բարձրալեռնային մարգագետինները՝ պարամոսները։ Բարձր լեռների  գագաթներին սավառնում են աշխարհի ամենամեծ թռչունները՝կոնդորները։

Բացատրական բառեր։

Էնդեմիկ֊բույսերի և կենդանիներ այն տեսակները,որոնք բնորոշ են միայն որևէ շրջանի ,և երկրագնդի մյուս տեղերում չեն հանդիպում։

Սելվաս֊խոնավհասարակածային մշտադալար անտառներ։

Լիաններ֊ծառերին,թփերին կամ այլ հենարաններին փաթաթվող,մագլցող բույսեր։

Պամպա֊առավելապես խոտային, հացազգային բուսականությամբ ծածկված  հարթավայրային շրջաններ Հարավային Ամերիկայում։

Պարմոս֊բարձրալեռնային մարգագետիններ Հարավային Անդերում։

Պունա֊տափաստային բուսականությամբ ծածկված միջլեռնային բարձրադիր սարվանդաններ Անդերում ։

Գործնական աշխատանք։

Ուրվագծային  քարտեզի վրա  նշել Հարավային ամերիկայի խոշոր լեռնգրական միավորները,առափնյա ծովերը



March 7

Ավստրալիա

Ավստրալիան գտնվում է ամբողջությամբ հարավային կիսագնդում։

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որտեղ բացակայում են հրաբուխները և սառցադաշտերը։

Խոշոր լեռնայինհամակարգը մեծ ջրբաժան լեռնաշղթան է,որի ամենաբարձր գագաթը կոսցյուշկոն է 2230մ ։

Տաք և չորային կլիմայի պատճառով գետերը ևջրային պաշարները շատ քիչ են։Միակ խոշոր գետը համարվում է Մուրեյը իր Դառլինգ վտակով։

Ամենախոշոր լիճը համարվում է Էյր լիճը։

Ավստրալիայի կենդանական և բուսական աշխարհի հիմնական մասը էնդեմիկ են , այսինքն տվյալ տեսակի կենդանիներից հանդիպում են միայն Ավստրրալիայում։

Ավստրալիան համարվում է Էվկալիպտների,ակացիաների և կազուարիաների մայրցամաքը։ Այստեղ կան նաև արմավներ, ֆիկուսներ և դափնինենրի տարբեր տեսակներ։

Կենդանատեսակներից շատ են պարկավորները ՝ Կենգուրուն, պարկավոր արջը;

Ողողվում է Հնդկական օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսի ծովերով։ Ափերը թույլ են մասնատված։ Խոշոր ծոցերից են՝ Քարփենթարիայի ծոցըԱվստրալիական Մեծ ծոցը, կղզիներից՝ Թասմանիան։ Միակ մեծ թերակղզին Քեյփ Յորքն Է

February 22

Մայրցամաքներ , օվկիանոսներ

75394-004-D63D96A5

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

երկրի ամբողջ տարածքը կազմում է 510մլն կմ է, որից ցամաքի տարածքը կազմում է 29 % ։

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Եվրսաիա ,Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Օվկիանոսը ահռելի աղի ջրի զանգված է, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով ունենք 4 օվկիանոսներ ՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ։

ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:

February 8

Մայրցամաքներ , օվկիանոսներ

75394-004-D63D96A5

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

երկրի ամբողջ տարածքը կազմում է 510մլն կմ է, որից ցամաքի տարածքը կազմում է 29 % ։

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Եվրսաիա ,Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Օվկիանոսը ահռելի աղի ջրի զանգված է, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով ունենք 4 օվկիանոսներ ՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ։

ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:

Եվրասիայում է գտնվում՝

  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին` Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:

Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Լավ կլիներ նրանով որ միյանման կլինենք և պատերազմ չեր լինի։

բԻնչո՞վ լավ չէր լինիեթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներՔննարկելու ենք դասարանում:

շատ վատ կլիներ եթե գնայնք մեզ անծանոթ երկիր ու այնտեղ ապրելակերպը գեղեցիկ չլիներ դա շատ տհաճ կլիներ միուսների համար։